Բրիտանական խորհրդարանի շենքը կարող է վաճառքի հանվել, գրում է Telegraph-ը: Բիգ Բենն աստիճանաբար նմանվում է Պիազայի աշտարակին` թեքվելով 40 սմ-ով, իսկ Վեսթմինսթերյան պալատը կամաց-կամաց  սահում է  դեպի Թեմազան:

Առաջարկություններից մեկը Վեսթմինսթերը ռուսաստանցիներին կամ չինացիներին վաճառելն է: Խորհրդարանականները կտեղափոխեն այլ շենք, սակայն թե նոր տերերն ինչ են անելու պալատի հետ`չի հաղորդվում:

Լոնդոնի այցեքարտը համարվող Բիգ Բենը կառուցվել  է XIX դարում:  Այն բրիտանական խորհրդարանի համալիրի մի մասն է: Փորձագետների խոսքով` աշտարակը գնալով ավելի շատ է թեքվում: Անգլիայի ճարտարապետական խորհրդանիշը փրկելու համար բրիտանական իշխանությունները գումրաներ չունեն: Քաղաքական գործիչների խոսքով`  շենքը վերանորոգելու համար բրիտանական կառավարությունը ստիպված կլինի ավելացնել հարկերը: Այդ դեպքում պալատի փրկությունը քաղաքացիների վրա միլարդավոր դոլարներ կնստի:

Նման կտրուկ միջոցների չդիմելու համար` բրիտանական իշխանությունները լրջորեն քննարկել են Վեսթմինսթերյան պալատն օտարերկրյա ներդրողներին վաճառելու հնարավորությունը, ովքեր կարող են հոգ տանել շենքի մասին: Համենայն դեպս, նման լուրեր են շրջանառվում բրիտանական մամուլում, տեղեկացնում է «Վեստին»: