2013 թվականին նախագահ Սի Ծինփինը առաջ է քաշել համատեղ կերպով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնություն ստեղծելու գաղափարը։ Վերջին 12 տարիների ընթացքում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության ոլորտները անընդհատ ընդլայնվել են, համագործակցության մասշտաբները մեծացել են, իսկ մակարդակը՝ բարձրացել։ Այս ընթացքում մասնակից երկրների լրատվամիջոցները ակտիվորեն հանդես են եկել որպես նախաձեռնության տարեգիրներ, մասնակիցներ և առաջ մղողներ՝ ամուր հիմք դնելով հասարակական կարծիքի համար և ստեղծելով բարենպաստ մթնոլորտ դրա բարձրորակ զարգացման համար։ Այս մասին հայտարարել է «Ժենմին ժիբաո» թերթի գլխավոր խմբագիր Չեն Ծյանվենը՝ 2025 թվականի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» լրատվամիջոցների համագործակցության ֆորումում, որը նվիրված էր նախաձեռնության շրջանակներում որակյալ համագործակցության խթանման համար կոնսենսուսի ամրապնդման և ջանքերի միավորման գործում լրատվամիջոցների դերին։

«Նայելով ապագային՝ մենք պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկենք լայնածավալ խորհրդակցությունները, համատեղ ներդրումը և ընդհանուր շահերը խթանելու համար և միասին շարժվենք դեպի խաղաղ զարգացման և փոխշահավետ համագործակցության պայծառ ապագա։

Մենք պետք է ոչ միայն շարունակենք զարգացնել Մետաքսի ճանապարհի ոգին, այլև փոխադարձ շահի և համագործակցության նոր հեռանկարներ բացենք։ Անհրաժեշտ է թարմացնել հաղորդակցության մեթոդները, բարձրացնել դրա արդյունավետությունը, եռանդուն կերպով խթանել Մետաքսի ճանապարհի ոգին, անընդհատ ձևավորենք փոխշահավետ համագործակցությանը նպաստող հասարակական կարծիք և անըդնհատ կերպով խթանել այն ավելի բարձր մակարդակի՝ ավելի մեծ կայունությամբ և կենսունակությամբ, լրատվամիջոցների ներդրումն ունենալով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ զարգացման գործում։

Որպեսզի ավելի լավ ներկայացնենք Մետաքսի ճանապարհի պատմությունը և մշակութային փոխանակումների նոր պատկեր ստեղծենք, մենք պետք է ակտիվորեն պատմենք դրա մասին, լինենք վավերական տեղեկատվության տարածողներ, մշակութային փոխանակումների խթանողներ և քաղաքակրթությունների ներդաշնակ համակեցության կողմնակիցներ, խթանենք երկխոսությունն ու ինտեգրումը տարբեր քաղաքակրթությունների միջև և օգտագործենք լրատվամիջոցների հնարավորությունները մշակութային փոխգործակցությունն ավելի մեծ մասշտաբով, ավելի լայն ոլորտներում և ավելի խորը մակարդակով իրականացնելու համար։

Մետաքսի ճանապարհի շրջանակում համագործակցությունը խթանելով և զարգացման ու բարգավաճման նոր ապագա պլանավորելով՝ մենք պետք է ավելի ամուր կանգնենք պատմական արդարության, մարդկության առաջընթացի և բազմակողմանիության կողքին, իրականացնենք Գլոբալ կառավարման նախաձեռնությունը, համատեղ կերպով առաջ տանենք Մետաքսի ճանապարհի շրջանակում համագործակցությունը և ցուցադրենք լրատվամիջոցների պատասխանատվությունը՝ ավելի արդար և ռացիոնալ գլոբալ կառավարման համակարգ կառուցելու գործում։

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ զարգացումը խթանելու գործում լրատվամիջոցների համագործակցության լայն հնարավորություններ կան։ Եկեք ներգրավվենք գործնական համագործակցության մեջ, հավատարիմ մնանք ազնվության և նորարարության սկզբունքներին, հասնենք ավելի մեծ արդյունքների լրատվամիջոցների համագործակցության մեջ նախաձեռնության շրջանակներում և նոր ու ավելի նշանակալի ներդրում ունենանք դրա բարձրորակ զարգացման և ամբողջ աշխարհի համար ավելի լավ ապագա ստեղծելու գործում», - նշել է Ծյանվենը։

Հիշեցնենք, որ նախօրեին Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան նահանգի Կունմին քաղաքում տեղի է ունեցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» լրատվամիջոցների համագործակցության 2025 թվականի ֆորումի բացումը, որը նվիրված էր նախաձեռնության շրջանակներում որակյալ համագործակցության խթանման համար կոնսենսուսի ամրապնդման և ջանքերի միավորման գործում լրատվամիջոցների դերին։ Ֆորումին մասնակցել են 87 երկրների ավելի քան 200 արտասահմանյան ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և 165 լրատվամիջոցների ու մեդիաինստիտուտների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը մասնակցել է նաև NEWS.am-ի ներկայացուցիչը։

Մասնակիցները նշել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նշանակալի նվաճումները Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից 2013 թվականին առաջարկվելուց ի վեր՝ այն ճանաչելով որպես համապարփակ համաշխարհային հանրային բարիք և միջազգային համագործակցության հարթակ: Նրանք ընդգծել են, որ վերջերս Տյանցզինում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում նախագահ Սի Ծինփինի կողմից առաջարկված Գլոբալ կառավարման նախաձեռնությունը (ԳԿՆ) նպաստել է չինական իմաստությանն ու լուծումներին ավելի արդար և հավասար համաշխարհային կառավարման համակարգի ստեղծման գործում՝ նոր հնարավորություններ բացելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ զարգացման համար:

2014 թվականին հիմնադրվելուց ի վեր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» լրատվամիջոցների համագործակցության ֆորումն անցկացվել է ինը անգամ։ Այն գրավել է ավելի քան 100 երկրներից և տարածաշրջաններից 1000-ից ավելի համաշխարհային լրատվամիջոցների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ձևավորելով լայն կոնսենսուս և խթանելով նախաձեռնության շրջանակում որակյալ համագործակցությունը։