ԱՄՆ-ն վճռական է տրամադրված Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելու հարցում եւ կշարունակի ճնշում գործադրել այդ երկրի կառավարության վրա` պատժամիջոցները խստացնելու միջոցով, Կոնգրեսին ուղղված իր ամենամյա ուղերձում հայտարարել է նախագահ Բարաք Օբաման:
«Նայեք Իրանին: Մեր դիվանագիտության շնորհիվ աշխարհը, որը ավելի վաղ մասնատված էր եւ վիճում էր, թե ինչ պետք է անել Իրանի միջուկային ծրագրի հետ, այժմ միավորվել է: Այժմ վարչակարգն ավելի է մեկուսացել: Իրանական առաջնորդները բախվում են խիստ պատժամիջոցների, եւ այդ ճնշումը չի թուլանա: Այս հարցում պետք չէ կասկածել: Ամերիկան լի է վճռականությամբ`կանխելու Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը: Ես դա անելիս ոչ մի միջոցից չեմ հրաժարվի», - ասել է նա:
Միաժամանակ, Օբաման նշել է, որ առաջնայինը մնում է իրանական խնդրրի խաղաղ լուծումը:
«Այդ խնդիրը դեռ կարելի է խաղաղ ճանապարհով լուծել, եւ լավ կլինի, եթե Իրանը փոխի ուղղությունը եւ սկսի կատարել միջազգային պարտականությունները», - նախագահի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:




























