Իրանում հինգ օրվա ընթացքում Իսլամական հեղափոխության պաշտպանության կորպուսի հրամանատարության բարձրաստիճան չորս ներկայացուցիչներ են մահացել:
Նրանց թվում են զենքի ոչ ավանդական տեսակների մշակմամբ զբաղվող թեհրանյան Իմամ Հուսեյնի անվան ինստիտուտի աշխատակից, Հեղափոխության պաշտպանության կորպուսի համալսարան նախկի ղեկավար, սպառազինությունների էլեկտրոնային տեսակների մշակող, ինչպես նաեւ իրանա-իրաքյան պատերազմին մասնակցած գեներալ: Այդ մասին հաղորդում է «Եդիոթ-Ահարոնոթ» թերթը` հղում անելով իրանական ընդդիմադիր Saham News կայքին:
50-55 տարեկան զինվորականների մահվան պաշտոնական պատճառ են նշվում սրտի եւ ուղեղի կաթվածները: Saham News-ի հրապարակման մեջ, դրա հետ մեկտեղ, ակնարկներ կան, որ նրանց, հնարավոր է, սպանել են, ինչպես նաեւ նշվում է, որ մահերը տեղի են ունեցել տարբեր քաղաքական ուժերի միջեւ իշխանության համար մղվող պայքարի պայմաններում:
Իսլամական հեղափոխության պաշտպանության կորպուսը զինվորական վերնախավային ստորաբաժանում է, որի նպատակը 1979թ. հաղթանակած հեղափոխության պահպանումն է եւ իսլամի գաղափարների քարոզումն ինչպես Իրանում, այնպես էլ այլ երկրներում: Կորպուսի անդամների ընդհանուր թիվը գերազանցում է 100 հազարը, գրում է Lenta.ru-ն:



























