Երբ մենք ուզում ենք չափորոշիչներ ներդնել, խոսակցություններ են սկսվում այն մասին, թե տնտեսությունը դեռ պատրաստ չէ։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա դժգոհել է շինարարական ոլորտում ստանդարտացման բացակայությունից։ «Բայց երբ կառավարությունը որոշումներ է կայացնում, բոլորը բողոքում են։ Ասում են՝ այդպես լավ է, եկեղեցում թող խորդանոց լինի, շինհրապարակներում՝ աղբավայր։ Հետո տեղի է ունենում «Սուրմալու»-ն (պայթյունը - խմբ.)։ Երբ տեսչական մարմինը փակում է օբյեկտը, բողոքում են, որ ուզում են մարդկանց հացից զրկել։ Բայց երբ պայթյուն է տեղի ունենում, նույն մարդիկ օգնություն են խնդրում կառավարությունից»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում շինհրապարակները պետք է լինեն չափորոշչի սահմաններում։





























