Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ելնում է Երևանի հայտարարություններից, որ Հայաստանի մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին սառեցվել է։ Այս մասին TASS-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ՝ իր բոլոր պարտավորություններով և իրավունքներով։ ՀԱՊԿ-ի միջոցառումներին մասնակցության ձևաչափի վերաբերյալ Հայաստանը պետք է ինքը որոշի, ոչինչ չի պարտադրվում։ Մենք ելնում ենք Հայաստանի ղեկավարության հնչեցրած դիրքորոշումից. կազմակերպության աշխատանքներին Երևանի մասնակցությունը «սառեցված» է»,- նշել է դիվանագետը՝ պատասխանելով տարեվերջին ՀԱՊԿ-ի միջոցառումներին Հայաստանի լիարժեք մասնակցության հնարավորության մասին հարցին։
«ՀԱՊԿ-ի աշխատանքներին Երևանի մասնակցության հարցը պետք է ուղղել հենց Երևանին»,- պատասխանել է Աղասանդյանը՝ այն հարցին, թե արդյոք Երևանը Բաքվի հետ շրջանակային պայմանավորվածությունների հասնելուց հետո ազդարարել է ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը վերսկսելու պատրաստակամության մասին։ «Դուք գիտեք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որը բազմիցս հնչել է։ Քանի որ, որքանով ես տեղյակ եմ, փոփոխություններ չկան»,- հավելել է նա։





























