Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դեմի Մուրին հոսպիտալացրել են օրգանիզմի հյուծման պատճառով: Օրգանիզմի հյուծման է հանգեցրել ինչ-որ նյութի չարաշահումը, որի անունը չի նշվում:
Հիշեցնենք, որ Դեմի Մուրը հայտարարել էր, որ ամուսնալուծվում է իր ամուսնուց Էշթոն Քաթչերից, որ իրենից փոքր է 12 տարով:
Dv-News-ը հաղորդում է, որ դերասանուհու առողջական վիճակը վատացել է հունվարի 23-ին: Բժիշկները որոշել են շտապ հոսպիտալացնել նրան:
Իր հերթին, դերասանուհու պաշտոնական ներկայացուցիչը հաղորդել է, որ «սթրեսի պատճառով Դեմին որոշել է գնալ որակավորված բուժման եւ բուժվել հյուծումից, ինչպես նաեւ բարելավել ինքնազգացողությունը», հաղորդում է «Պրավդա.ռու» -ն:



























