Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին, այսօր` հունվարի 25-ի գիշերը, ավտովթար է տեղի ունեցել: Իրար են բախվել «Մերսեդես C180» մակնիշի 24 ՏԼ 001 պետհամարանիշի եւ «Վոլվո» մակնիշի 39 ԼԼ 458 համարանիշի ավտոմեքենաները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը: «Մերսեդես C180»-ի վարորդ՝ 40-ամյա Գ. Սահակյանը տեղի ուժերով տեղափոխվել է Սպիտակ քաղաքի հիվանդանոց, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Իսկ «Վոլվո»-ի վարորդ՝ 23-ամյա Ա. Աթոյանը փրկարաների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից եւ «1-03» ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության:




























