Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կվատրայի հետ։

Դեսպանությունից NEWS.am–ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-Հնդկաստան հարաբերություններին և  երկկողմ համագործակցության հետագա խորացմանն ուղղված ջանքերին։