ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում լսվում է իր հեղինակած «Քաղաքացու երգից» մի հատված։

«Համաժողովի գնալու լավագույն երաժշտությունը»,-գրել է վարչապետը։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնել են, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին,  Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու կուսակցության համաժողովը՝ հետևյալ օրակարգով.

      1. Հաշվիչ հանձնաժողովի կազմի հաստատում։
      2. Բողոքարկման հանձնաժողովի կազմի հաստատում։
      3. ՔՊԿ Վարչության հաշվետվության ներկայացում և հաստատում։
      4. ՔՊԿ Վերահսկող հանձնաժողովի հաշվետվության ներկայացում և հաստատում։
      5. ՔՊԿ նոր խմբագրությամբ Կանոնադրության հաստատում։
      6. ՔՊԿ նոր Ծրագրի ընդունում։
      7. ՔՊԿ Հռչակագրի ընդունում։
      8. ՔՊԿ Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամների թիվը ու ընտրության կարգը, Վարչության նախագահի ընտրության կարգը սահմանելու մասին որոշման ընդունում։
      9. ՔՊԿ Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրություն։
      10. ՔՊԿ Վարչության անդամների և Վարչության նախագահի ընտրություն։