Այսօր Հայաստանի ժողովուրդ ասելով, հավասարապես նկատի ունեմ Ղարաբաղի մեր ժողովրդին, ովքեր ի հեճուկս բոլոր փորձերի, ի հեճուկս աննկարագրելի ողբերգության, չներքաշվեցին հակահայաստանյան, հակապետական օրակարգերի մեջ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարի իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր, այո, այդ թվում մեր աջակցությամբ փախստականի իրենց կարգավիճակը պիտի փոխարինեն Հայաստանի հպարտ քաղաքացիությամբ։ ՀՀ ժողովուրդը մեր ապավենն է, մեր ներշնչանքի աղբյուրը, մեր գործատուն ու ղեկավարը, մեր ուժը ու այն վեմը, որի վրա կառուցվում է նոր դարաշրջանը։ Մեր խոնարհումը Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,–ասաց նա։





























