Մենք այսօր ռազմատեխնիկական համագործակցություն ենք ստեղծել բազմաթիվ երկրների հետ, միևնույն ժամանակ շարունակում ենք գործակցել Ռուսաստանի դաշնության հետ, որի հետ մեր հարաբերությունների կարևորությունը դժվար է գերագնահատել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարի իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի, փոխակերպման փուլում և թույլ տվեք համոզմունք հայտնել, որ դա կառուցողական փոխակերպում է։ Այս հենքի վրա մենք գնալու ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ամրացնելու ճանապարհով և մեր քաղաքական երկխոսությունը շարունակելու է ակտիվ մնալ»,–ասաց նա։