Ինձ էդ հարցը մի տվեք, Ես Արցախի համար 35 տարի եմ տվել։ Այսօր՝ սեպտեմբերի 21–ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանը՝ ի պատասխան լրագրողի դիտարկման, որ իշխանություններն Արցախը մեր հայրենիքը չեն համարում։
«Ես «Եռաբլուր» միշտ էլ գալիս եմ, մի ժամանակ գլուխս հպարտ էի գալիս, հիմա մի քիչ գլուխս խոնարհ։ Բայց համոզված եմ, որ գալու է օրը, որ էլի գլուխներս բարձր գալու ենք։ Ես եմ հաղթանակը կերտողներից մեկը, ես եմ էս պարտությունը կրողներից մեկն եմ։ Ինձ պետք է լավ բանակով, լավ տնտեսությամբ պետություն, դա կլինի 4–րդ Հանրապետություն, 5–րդ, ինձ համար նշանակություն չունի»,– ասաց թաղապետը։











