Իսրայելական «Ավիացիոն արդյունաբերություն» կոնցեռնի երիտասարդ գիտնականներն անօդաչու սարքերի եւ հակահրթիռների մշակումների ընդմիջումներին հաջողացրել են նոր սարք հնարել` խավարասերորսիչ: Ռոբոտը ուշադրություն է բեւեռել երիտասարդ հրահանգիչների սեմինարի ընթացքում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, «խավարասեր սպանողը» իրենից ներկայացնում է ռադիոկառավարվող մանկական մեքենա, որի վրա լոկատոր եւ «զենք» է դրված: Խավարասեր կամ այլ միջատ գտնելու դեպքում ռոբոտը հասնում է նրան եւ թունավոր խառնուրդով սպանում, իսկ դրանից հետո քաշում ներս: Հատուկ ընդգծվել է, որ «տերմինատորին» պատրաստել են հիմնական արդյունաբերության ժամանակ օգտագործվող նյութերի թափոններից:

Ղեկավարությունը դրական է գնահատել ճարտարագետների նորարարությանը, քանի որ գաղափարներն ու տեխնոլոգիաներն այնուհետ օգտագործվում են հրթիռաշինության մեջ: