«Միքայել Սրբազանն օբյեկտիվորեն անդրադառնում է ներհասարակական, սոցիալական, քաղաքական իրադարձություններին՝ որպես անհանգիստ քաղաքացի։ Երբ այդ դիտարկումները ցանկալի չեն իշխանությունների համար... իսկ Միքայել Սրբազանը ունի հեղինակություն, որից նրանք սարսափում են։ Նաև այս ամենոբվցույց են տալիս, որ ով քննադատի իշխանություններին, կհայտնվի քրեակատարողական հիմնարկներում»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ Միքայել Սրբազանի նկատմամբ իրականցվող գործընթացը ազատ խոսքը լռեցնելու օրինակ է։
«Երբ մեղադրողներն իրենց ռեպլիկում ասում են, որ սա քաղաքական հետապնդում չէ, չի կարելի հանրապետությունում տեղի ունեցող սոցիալ–քաղաքական իրադրություննները գնահատել այս համատեքստում։ Ընկերներ, ինչի՞ երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսվեց եկեղեցու դեմ արշավը և երբ Փաշինյանը հունիսի 4-ին գրառում կատարեց Միքայել Սրբազանի վերաբերյալ, դատախազությունը հիշեց դրանից 1 տարի 4 ամիս տեղի ունեցած հարցազրույցի բովանդակությունը»,–ասաց Սարգսյանը։
Երևանի առաջին ատյանի ընդահնուր իրավասության քրեական դատարանում այսօր շարունակվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի գործով հերթական դատական նիստը։ Այս դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը հանդես եկավ մեղադրող կոմի եզրափակիչ ելույթներում արտահայտված մտքերի վերաբերյալ հակիրճ դիտարկումներով։
Նախորդ դատական նիստերի ընթացքում դատավարության կողմերը հանդես են եկել եզրակափիչ ելույթներով։
Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։




























