Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հաստատում է Ադրբեջանում ԱՄՆ-ի եւ այլ երկրների դեմ գլոբալ եւ տարածաշրջանային վտանգի առկայությունը: Դա կապված է մամուլում տարածված այն տեղեկությունների հետ, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը կանխել է դավադրությունը, թե իբր Իրանը պատրաստվում էր հարձակում իրականացնել Բաքվի օտարերկրացիների վրա, ասված դեսպանության կայքում: Դեսպանությունը ԱՄՆ քաղաքացիներին հիշեցնում է, որ Ադրբեջանում այդ երկրի քաղաքացիների դեմ գործողություն կազմակերպելու վտանգ կա:
Ադրբեջանում ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոնություն պահպանեն, հատկապես հասարակական վայրերում, ասված է հաղորդագրության մեջ: Բացի այդ նրանք պետք է ուշադիր լինեն իրենց շրջապատի հարցում` ելնելով սեփական անվտանգությունից:




























