Քաշովի արաղի սեզոնին դրա չարաշահումը սրում է հոգեկան խնդիրները: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։

Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան երկու գրառումներին։

«Կամ արաղնա պետք թարգել կամ դեղերը: Տեքստերը չեմ կարդացել քանի որ փլուշահոտը խեղդում է: Կարա թան խմի դինջանա»,– հավելել է նա։

Նշենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը երկու գրառում է արել Facebook–ի իր էջում, որտեղ անդրադարձել է նախկին երեք նախագահներին։ Գրառումները ներկայացնում ենք ստորև.

Բանավեճը կարող ենք «Երևան-Կենտրոնի» իմ նախկին խցում կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի․ Փաշինյանը՝ նախկին նախագահներին

Բա ձեր թոռներին ու զավակներին ինչու՞ չէիք ուղարկում խաղաղության գոտի, պատասխանեք՝ ՏՊԼ, ՍՔ եւ ՌՍ. Փաշինյան