Ամերիկյան Microsoft կորպորացիան հայտարարել է, թե գտել է Kelihos վիրուսի եւ բոնտետի ստեղծողին: Կորպորացիան կասկածում է հակավիրուսային ծրագրերի արտադրությամբ զբաղվող ռուսաստանյան ընկերություններից մեկի աշխատակցին:

Ըստ Microsoft-ի հաղորդագրության, Սանկտ-Պետերբուրգի բնակիչ Անդրեյ Սաբելնիկովը ստեղծել է վիրուս, որը տասնյակ հազարավոր համակարգիչներ աշխարհում դարձրել է «զոմբի»: Այժմ կորպորացիայի ներկայացուցիչները սպասում են դատաքննության արդյունքներին, որտեղ ներկայացվել են Սաբելնիկովի մեղքի ապացույցները:

Սաբելնիկովը ներկայումս աշխատում է որպես ֆրիլանսեր եւ համագործակցում ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող գրասենյակի հետ:

Նշենք, որ սեպտեմբերին Microsoft դատարանի միջոցով  փակել տվեց այն սերվերները, որտեղից իրականացվում էր Kelihos բոտնեի կառավարումը: Kelihos բոտնեը միավորում էր 42-ից 45 հազար համակարգիչներ, եւ դրանց միջոցով օրական 4 միլիարդ սփամ-հաղորդագրություններ էին տարածվում: