Այո, իմ ցանկությունն է, որ միություն կազմենք Ռուսաստանի հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23–ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Ոնց որ ամբողջ Եվրոպան է միություն կազմում, Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում։ Հայաստանը իրենից ի՞նչ է ներկայացնում, որ միություն չկազմի, բայց անկախ Հայաստանի պետականությունը պաշտպանելով։ Եթե դրա համար որևիցե մեկը ինձ վատ բան կասի, ուրեմն ես իրան կասեմ՝ թուրքահպատակ շան տղա։
Ես չեմ ասում, որ պիտի Պիտյագորսկի մարզ կամ Ուլյանովսկի մարզ դառնանք, ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իր օրենքներով, իր Ազգային Ժողովով, իր կառավարությունով, իր նախագահով, իր ամեն ինչով միություն կազմի»,–ասաց նա։
Մեղադրանքին՝ եթե Վարդան Ղուկասյանը Եվրոպան համարում է գեյերի տեղ, ինչո՞ւ է Փարիզում վիրահատվել, ոչ թե Ռուսաստանի որեւէ մարզում, նա արձագանքեց. «Դա ի՞նչ ասելու բան է։ Հիմա եթե այնտեղ վիրահատվել ենք, մնացած բարքերը առ ոչի՞նչ է։ Եվրոպայում շատ հայեր են ապրում, ես իմ ազգի համար չեմ կարող նման բան ասել։ 90%–ը, այո, էդ սկզբունքով են ապրում, իսկ մի 10-20%–ի համար չեմ կարող ոչ մի վատ բան ասել։ Նման բան ասողները ուղղակի ջեբկիրներ են, թուրքահպատակներ են։ Մենք մեր ճիշտը ասում ենք, մեր ազգի համար ասում ենք և գիտենք, որ ինչ որ ասում ենք՝ լսվում է, տեսնվում է»։











