Թեհրան-Երեւան չվերթն իրականցնող ինքնաթիռի վթարի հետ կապված, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում բացվել է թեժ գիծ: Տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել +37410562543, +37410566811 եւ +37410544041 (ներքին 202 կամ 217) հեռախոսահամարներով: ԱԳՆ-ն ներկայումս ճշտում է ինքնաթիռում եղած ՀՀ քաղաքացիների թիվն ու ինքնությունը:

Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, ըստ Իրանի հանրային հեռուստատեսության, եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը:

Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Կազվինի շրջանի Ջենեթաբադ քաղաքի մոտակայքում: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է: Ըստ նախնական տվյալների, բոլոր ուղեւորները զոհվել են, որոնք հիմնականում եղել են Հայաստանի քաղաքացիներ: Օդանավում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ:

Տեղեկացնենք նաեւ, որ ըստ որոշ լուրերի զոհերի թվում երկուսը երեխա են, իսկ երկուսը` Վրաստանի քաղաքացիներ: 16 հոգանոց անձնակազմից 15 հոգին իրանցիներ են եղել: