Մի բան ակնհայտ է՝ մեղադրանքը կապ չունի իրավունքի հետ, անհիմն է, պարզապես գերատեսչական ուժով բրդում ենք առաջ. բայց հավատում եմ, որ չի կարող սա այսպես մնալ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23–ին, Միքայել Սրբազանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանի պաշտպաններից Ռոման Ահարոնյանը։
Հարցին՝ արդյո՞ք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից արձագանքել են այս գործին, նա պատասխանեց. «Նախքան միջազգային արձագանքը, թող մեր դատարանը՝ մեր գերբի ու դրշի ներքո, արձագանքի, նրանց արձագանքներ երկրորդական են։ Չնայած կհասնենք։ Միշտ ցավում եմ, որ մերոնք մեզ ստիպում են մեր պետության դեմ բողոքներ գրենք և արդարություն հայցենք եվրոպական դատարանից»։
Նա ընդգծեց, գործ ունեն ոչ իրավաբանության հետ. «Սա իրավաբանություն չէ, սա քրեական մեղադրանք չէ։ Նույնիսկ ցույց տվեցինք, որ ֆորմալ լեզվական առումով չկա շարադրած, կապակցված մեղադրանք, ուր մնաց բովանդակություն»։
Հիշեցենք, որ Միքայել Սրբազանի գործով վերդիկտը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 24-ին, ժամը 17:30-ին։





























