ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության բաժանմունքից։  Վաղարշապատի ոստիկանության բաժնում է նաեւ ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը։ Խուդաթյանը հրաժարվել է պատասխանել NEWS.am-ի հարցերին, թե ինչու է եկել ոստիկանության բաժին։

Նշենք, որ Խուդաթյանը ոստիկանության բաժնից մեկնելուց առաջ առանձնազրույց ունեցավ ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանի հետ Վաղարշապատի ոստիկանության բաժնի դիմաց։

Ի դեպ, վաղ առավոտից Վաղարշապատի ոստիկանության բաժնում է նաեւ ՆԳ   նախարար Արփինե Սարգսյանը, որը անձամբ է ղեկավարում Փարաքարի համայնքապետի եւ նրա ընկերոջ սպանության գործով իրավապահների աշխատանքները։

New Picture21.jpg (51 KB)