Հունվարի 25-ին Կահիրեում`Թահրիրի հրապարակում, հունվարյան ժողովրդական շարժման առաջին տարեդարձի կապակցությամբ ցուցարարները պահանջում են կախաղան բարձրացնել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին:
Դրա հետ մեկտող եգիպտացիները պատրաստ են նույն ճակատագրին արժանացնել նաեւ Սիրիայի եւ Եմենի առաջնորդներ Բաշար Ասադին եւ Ալի Աբդալուի Սալեհին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ցուցարաները չեն մոռացել նաեւ Իսրայելի մասին: Նրանք հանդես են եկել կարգախոսով. «Թող կործանվի Իսրայելը», «Դուք մեր թշնամիներն եք, հիշեք մենք հունվարի 25-ի երիտասարդությունն ենք»:




























