Չորեքշաբթի օրը Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում մոտ հինգ ժամ ընդմիջումով երեք ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ ցնցումների շարքը սկսվել է Վենեսուելայի Սուլիա նահանգում գրանցված 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժով, հայտնում է The New York Times-ը։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։

Դրան հաջորդել է Սուլիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժը և Տրուխիլյո նահանգի 6,3 մագնիտուդով երկրաշարժը։

Սոցիալական ցանցերում հրապարակված կադրերը ցույց են տալիս, թե ինչպես են երկրաշարժերը վնասում Սուլիայի շենքերն ու ճանապարհները։