Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 25–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԳՐՈ ՊՐՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Այս ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է ՀՀ Արագածոտնի մարզում կառուցել գերժամանակակից ջերմոցային համալիր 99 543 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։

Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2025թ․-ի մայիսից:

Ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրքեր ռուսաստանյան և արտասահմանյան լոլիկի շուկայում։ Այն արտադրելու է տարբեր տեսակի, բարձր բերքատվություն ապահովող լոլիկներ, որի հիմնական մասը՝ 75 տոկոսը, վաճառվելու է ռուսաստանյան և արտասահմանյան մեծածախ մատակարարներին, իսկ մնացած 25 տոկոսը՝ անմիջապես ՀՀ խոշորագույն առևտրային մանրածախ ցանցերին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 4․8 մլրդ դրամի ներդրում ներմուծվող ապրանքների ձեռքբերման և 1․7 մլրդ դրամի ներդրում հողային, կոմունիկացիոն աշխատանքների իրականացման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է ստեղծել 225 նոր աշխատատեղ՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 267 մլն դրամ: