Աֆղանստանում Սարա Գյուլ անունով կինը միանգամից վեցյակ է ունեցել, ընդ որում երեք տղա եւ երեք աղջիկ:
Դա 22-ամյա Սառայի համար առաջին ծննդաբերությունն էր: Առանց որեւէ դեղորայքի օգտագործման միանգամից վեցյակի ծնունդը բացառիկ երեւույթ է բժշկության մեջ:
Հոսպիտալի աշխատակցի խոսքով, բոլոր նորածինները առողջ են, բայց չափերով փոքր են, նրանցից յուրաքանչյուրը 700 գրամ է: Ներկա պահին երեխաների խնամքով է զբաղվում հոստիպալի աշխատակիցների մի ամբողջ խումբ, հաղորդում է «Աֆղանստան.ռու»-ն:
«Աստված է ինձ ուղարկել վեց երեխա, բայց ես անհանգստանում են նրանց ապագայի համար»,-ասել է Սառա Գյուլի ամուսինը` 27-ամյա Շուքուրլուն, ով ներկա պահին չունի մշտական աշխատանք:




























