Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.1 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Նույն ժամանակաշրջանում առևտրի շրջանառությունն աճել է 3,9 տոկոսով, շինարարությունը՝ 20,4 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 10,2 տոկոսով։

Իսկ ահա արդյունաբերությունը նվազել է 7,8 տոկոսով։

Արտահանումը նվազել է 48,8 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 34,9 տոկոսով։