Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2011 թվականին իրականացված աշխատանքներին եւ 2012 թվականին նախատեսված ծրագրերին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը եւ կառույցի ստորաբաժանումների ղեկավարները:
Կարեւորելով ոլորտի նշանակությունը մեր հանրապետության զարգացման համար` նախագահն ընդգծել է այստեղ իրականացվելիք աշխատանքների պատշաճ մակարդակի ապահովման անհրաժեշտությունը եւ այս ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




























