Բաղդադում գնդակահարել են «Ալ-Կաիդա»-ի նախկին զինյալներից մեկին`Մուլլու Նիզամ ալ-Ջիբուրիին, ով ներկայումս վարչապետ Նուրի ալ-Մալիքի`ահաբեկչության դեմ պայքարի հարցերով խորհրդականն է:

Իրաքյան «Ասսոմարիա» հեռուստաալիքը հաղորդում է, որ խորհրդատուի մեքենան փակուղու մեջ է հայտնվել Ալ-Լիր հրապարակում` Իրաքի մայրաքաղաքի արևմուտքում: Անհայտ զինյալները կրակ են բացել խլացուցիչով զենքից:

Ալ-Ջիբուրին հանդիսանում է «Ալ-Քաիդայի» ղեկավարներից մեկը Իրաքում 2005-ից 2008 թվականներին, որից հետո անցել է իրաքյան կառավարության կողմը: Վերջին երկու տարիներին նա ապրում էր Հորդանանում եւ Իրաք էր վերադարձել միայն մի քանի օր առաջ:

Մահվանից երկու օր առաջ Մուլլա ալ-Ջիբուրին ճակատագրական հայտարարություն է արել «Աս-Սոմարիա» հեռուստաընկերությանը, նշելով, որ «Ալ-Քաիդան» կրկին ակտիվացել է եւ առանձնակի հետապնդման է ենթարկում իր նախկին անդամներին, ովքեր անցել են վարչակարգի կողմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին: