Մեքսիկայում տանտիրուհիների շրջանում Wrestling-ի սիրողական մրցաշար են կազմակերպել, նրանց հնարավորություն տալով գումար վաստակել, հանդես գալով կառնավալային կոստյումներով ու դիմակներով:

Ընդ որում, Mexican Housewife Wrestling մրցաշարի կազմակերպիչներին զարմացրել է մրցաշարին մասնակցել ցանկացող կանանց թիվը, ովքեր պատրաստ են իրար մռութ ջարդել, գումար վաստակելու համար:

Նրանց կվճարեն 10-200 դոլար յուրաքանչյուր մարտի համար, ինչը գրոշներ են նույն Մեքսիկայում տղամարդկանց շրջանում նմանատիպ մրցաշարերի հետ համեմատ: Այդոըհանդերձ, գումարը գրավել է կանանց, քանի որ Մեքսիկայում միջին տարեկան աշխատավարձը կազմում է  շուրջ 6 հազար դոլար, հաղորդում է orange.co.uk:

Այս սպորտաձեւով հետաքրքրվողների թիվը Մեքսիկայում անշեղորեն աճում է: Կանանց շրջանում Wrestling-ի մրցաշար կազմակերպելը նպատակ ունի նաեւ կանանց նոր հնարքներ սովորեցնել, որոնք նրանք կարող են կիրառել ընտանեկան բռնության կամ գենդերային խտրականության ենթարկվելիս: