Հայաստանի զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 27-29-ին մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն:
ՊՆ մամուլի ծառայությունից ներկայացնում են միջոցառումների ցանկը.
Հունվարի 27-ին`
ժամը 17.00-ին - ՀՀ ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, տոնական համերգ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
Հունվարի 28-ին`
ժամը 10.00-ին – ՀՀ ՊՆ ղեկավարության, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի եւ ազատամարտիկների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, պսակադրության արարողություն
ժամը 12.00-ին - ՀՀ ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում: Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգեւներ
ժամը 22.00-ին – Տոնական հրավառություն Երեւանում հրետանային 20 համազարկերով
Հունվարի 29-ին`
ժամը 10.30-ին - ՀՀ ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված Սուրբ պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
ՀՀ զինված ուժերին նվիրված գոհաբանական մաղթանք կմատուցվի ՀՀ ԶՈՒ զորամասերին մերձակա եկեղեցիներում եւ զորամասերի մատուռներում:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառումներ, զինվորական քայլերթեր կկազմակերպվեն ՀՀ մարզկենտրոններում, ՀՀ ԶՈւ զորամասերի տեղակայման վայրերում:




























