Ֆինլանդիայում 72 տարեկանում վախճանվել է հայտնի ռուս գրող եւ դրամատուրգ Ալեքսանդր Ժիտինսկին: Այդ մասին իր բլոգում գրել է նրա դուստրը` Օլգան:
Գրողը Ֆինլանդիայում հյուրընկալվել է եղբորը:Հունվարի 10-ին գրողը հարազատ Պետրբուրգում ներկա է գտնվել «Սանդուղք. Հոսող հող» գրքի շնորհանդեսին, գրում է «Ռոսիսկայա գազետան»:Պետերբուրգցի բանաստեղծ, լրագրող, արձակագիր եւ սցենարիստ Ժիտինսկին սկսել է տպագրվել 1969թ-ից: Նրա առավել հայտնի ստեղծագործություններից է «Ռոք դիլետանտի գրառումները» գիրքը, որը հրատարակվել է 1990 թ-ին:




























