Երևանում սեպտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հիշատակը:

Հիշեցնենք, որ Վալոդյա Գրիգորյանը և նրա մտերիմ ընկեր, ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը սպանվել էին սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան՝ Փարաքար խոշորացված համայնքի մաս կազմող Մերձավան գյուղում:

Լսումները նվիրված են Ազգային ժողովի «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծին։