Տիբեթի ինքնավար օկրուգում հունվարի 25 –ին տեղի բնակչության եւ իրավապահների միջեւ բախումների արդյունքում մեկ մարդ զոհվել, եւս 15-ը վիրավորվել են:
Ինչպես փոխանցում է NEWSru.com-ը, դանակներով զինված ագրեսիվ ամբոխը գրոհել է ոստիկանական տեղամասը` շենքի վրա նետելով դյուրավառ հեղուկով շշեր եւ քարեր: Վիրավորվել է 14 իրավապահ, պատասխան գործողություններից հարձակվողներից մեկը մահացել է, եւս մեկը վիրավորվել:




























