ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը բացառում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականությունը։

«Մենք քաղաքական որոշում ենք ընդունել և դրա մասին հայտնել ենք հանրությանը, որ չենք պատրաստվում խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալու, պատրաստվում ենք հերթական ընտրությունների»,– Աժ–ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ որքան ձայն կստանա  ՔՊ–ն, արդյոք կկարողանա սահմանադրական մեծամասնություն ձևավորել, Արշակյանը պատասխանեց. «Ես այս դրությամբ իհարկե կդժվարանամ որևէ տոկոս ասել, բայց կարող եմ ասել, որ խաղաղության օրակարգը և այն քաղաքական օրակարգը, որը ՔՊ–ն տանում է առաջ, լայն վստահություն ունի մեր հանրության շրջանում»։

Նա վստահեցրեց, որ մարդիկ դրական վերաբերմունք ունեն խաղաղության օրակարգի հարցում. «Այո, ինձ կանգնեցնում են և ասում են, որ խաղաղության օրակարգը ճիշտ օրակարգ է, պետք է հետևել դրան»։