Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ վաղուց աշխարհաքաղաքական ճողվածք է առաջացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի հակասական հայտարարությունները։
Սաղաթելյանի կարծիքով, նման «ճարպիկ» պահվածքը հրահրում է միջազգային գործընկերների անվստահությունն ու տարբեր կենտրոնների ազդեցության բախումը։
«Տարածաշրջան արտատարածաշրջանային ուժեր հրավիրելով՝ նա չի կարող ապահովել խաղաղություն և կայունություն, մանավանդ որ այդ ուժերից շատերը տարածաշրջանում ներկայացված չեն լինելու, բայց իրենց ներկայությունը կպատվիրակեն Փաշինյանի կողմից այդքան սիրված Թուրքիային։ Դա Հայաստանին անվտանգության նոր խնդիրներ կբերի»,- նշել է Սաղաթելյանը։











