Ավստրալիայում Nokia ընկերությանը 58 հազ. դոլարի չափով տուգանել են` սպամ ուղարկելու համար: Ֆիննական ընկերությունից պահանջել են նաեւ փոխել գովազդային եւ տեղեկատվական SMS-հաղորդագրությունների տարածման մարքեթինգային քաղաքականությունը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Nokia-ն սեփական արտադրանքի մասին գովազդային հաղորդագրություններ է ուղարկել սպառողներին` չառաջարկելով դրանից «ազատվելու» հնարավորություն, ինչպես պահանջում է օրենքը: Ի պատասխան` Nokia-ին դադարեցրել է այդ ծառայության մատուցումը Ավստրալիայում ու նաեւ հայտարարել է ողջ աշխարհում դադարեցնելու մատադրության մասին:




























