Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ուրբաթ օրը հայտարարել է, որ այս շաբաթ վերսկսել է Իրանի միջուկային օբյեկտների ստուգումները, հաղորդում է Mehr-ը։
Al Mayadeen-ի տեղեկություններով, ԱԷՄԳ-ն հայտարարել է, որ տեսչական ստուգումները վերսկսվել են դադարից հետո, որը պայմանավորված էր Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներով։
Գործակալությունը հավելել է, որ ստուգումները գաղտնի են մնում։
«Մենք չենք կարող բացահայտել ստուգումների անցկացման վայրերը, բայց կարող ենք հաստատել, որ դրանք անցկացվել են այս շաբաթ», - ընդգծել է ԱԷՄԳ-ն։
2025 թվականի սեպտեմբերի 9-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Կահիրեում համաձայնագիր են ստորագրել՝ միջուկային համագործակցությունը նոր պայմաններով վերսկսելու վերաբերյալ։
Ավելի վաղ Իրանը և ԱԷՄԳ-ն երեք փուլով բանակցություններ են անցկացրել Վիեննայում և Թեհրանում՝ առաջ շարժվելու գործնական ճանապարհ գտնելու նպատակով։ ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավարը նոր համաձայնագիրը բնութագրել է որպես «կարևոր քայլ ճիշտ ուղղությամբ»։





























