Ամբողջությամբ հասկանալի է, թե ինչի դեմ է ուղղված Ֆրանսիայի Սենատում ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին, ըստ TRT.Russian-ի, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Պարզ է, թե ինչու այդ օրենքը հաստատվեց հենց հիմա եւ ինչին է այն ուղղված: Այդ օրենքի ընդունման շնորհիվ պարոն Սարկոզին հույս ունի ստանալ ոչ միայն հայ ընտրողների, այլեւ աջ ծայրահեղականների ձայները, ովքեր տառապում են իսլամատյացությամբ եւ դեմ են Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: Սա շատ վտանգավոր խաղ է: Մինչ օրս նման քաղաքական մանեւրները, որոնք ուղղված են ուլտրաաջ ընտրողներին, արմատական ազգայնականներին ու իսլամատյացներին, սպառնացել են եվրոպական մշակույթին: Ու հիմա մենք բախվել ենք նույնպիսի մանեւրի: Մեզ համար պարզ է, թե ինչին է ուղղված այդ օրենքը: Այդ հարցը քննարկման կարիք չունի»,-հայտարարել է Դավութօղլուն: