Թերթը գրում է, որ նախօրեին երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ական նախարարներին հրավիրել է արտակարգ խորհրդակցության: ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թեման եղել է առաջիկա ընտրություններին առնչվող խնդիրները: Տ. Սարգսյանը նախարարների հետ մասնավորապես քննարկել է, թե նրանց ղեկավարած ոլորտներում իրենք ինչ հաջողություններ են գրանցել: Վարչապետը հանձնարարել է առանձնացնել հաջողությունները՝ ընտրական արշավի ժամանակ քարոզչական նպատակներով օգտագործելու համար: Այս խորհրդակցության մանրամասների վերաբերյալ վարչապետի մամուլի խոսնակից հնարավոր չեղավ որեւէ մեկնաբանություն ստանալ. վերջինս չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նա անպատասխան թողեց նաեւ իր էլփոստին ուղարկված մեր հարցումը»,- գրում է «Ժողովուրդ»-ը:




























