NEWS.am-ի տեղեկություններով երեկ ուշ երեկոյան Ոստիկանության Արարատի բաժանմունքի պետ է նշնակվել Արարատի նախկին փոխքաղաքապետ եւ նախկին ԲՀԿ-ական Կարեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը բացի փոխքաղաքապետ լինելուց նաեւ Արարատի ԲՀԿ տարածքային կառույցի հիմնադիրն ու ղեկավարն է եղել, սակայն օրեր արաջ մեծ աղմուկով լքեց հարազատ ԲՀԿ-ն: Իր քայլին հետեւեցին նաեւ բազմաթիվ համակիրներ, որոնց ժամանակին անձամբ ինքն էր ընգրկել կուսակցության շարքերը:
Նշենք, նաեւ որ Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ռազմական ոստիկանությունում:




























