«Ֆոբոս Գրունտ»-ի վթարին է հանգեցրել «Երկրի մագնիտային սֆերայի պլազմային գոյացությունը»: Նման եզրահանգում է պարունակում տիեզերական սարքի արտահաստիքային իրադրության հետազոտությամբ զբաղվող հանձնաժողովի եզրակացության մեջ:

Պաշտոնական զեկույցը դեռ չի հրապարակվել, բայց «Ինտերֆաքս»-ը մեջբերումներ է կատարում տիեզերական ոլորտի իր  զրուցակցի հետ խոսակցությունից. «Հանձնաժողովը, դիտարկելով «Ֆոբոս Գրունտ»-ի արտահաստիքային իրադրության պատճառները, որպես հիմնական վարկած է ընդունել այն, որ տիեզերական սարքի վրա հնարավոր ազդեցություն կարող էր թողնել Երկրի մագնիսական սֆերայում ձեւավորված պլազմային գոյացությունը»:

Պլազմային գոյացության պատճառն է դարձել Արեւի վրա 2011-ի նոյեմբերի 4 –ին տեղի ունեցած բռնկումը: Գործակալության աղբյուրի խոսքով, բռնկումը X կարգի էր: Ընդհանուր առմամբ կան արեգակնային բռնկումների հինգ կարգ` A, B, C, D եւ X: