ՔՊ–ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հավաստիացնում է, որ «Թրամփի ուղու» վերաբերյալ քննարկումներ կան, թե ինչ բիզնես մոդել է այնտեղ գործելու։

«Շատ ակտիվ աշխատում ենք ամերիկացիների հետ, և օնլայն, և հանդիպումներով։ Աշխատանքային խումբ է ձևավորվել։ Դա մի գործընթաց է, որը մեկնարկել է, բայց ես հիմա լիազորված չեմ դրա մասով բրիֆինգ ունենալ ձեր հետ»,–ասաց նա։