Երեւան-Գյումրի ճանապարհի 81-րդ կմ-ին, հունվարի 25-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























