Էջմիածին-Մասիս ճանապարհի 15-րդ կմ-ին, հունվարի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե եզրաքարերին ու մետաղյա պաշտպանիչ թիթեղներին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























