Հունվարի 25-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի մի շենքից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա մի աղջիկ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ երեխան թունավորվել է տան գազօջախի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն:



























