2012 թ. Լոնդոնի 32-րդ օլիմպիական խաղերում հայ մարզիկները լավ արդյունքներ ցույց կտան: Այդ մասին այսօր` հունվարի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանը: ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հարցին, թե որքա՞ն ֆինանսական միջոցներ են հարկավոր մարզիկների նախապատրաստությունն ու մասնակցությունը ապահովելու համար, Ա. Պետրոսյանը պատասխանեց, որ վերջնական գումարը պարզ կլինի միայն 1 ամսից, երբ հայտնի կդառնա մասնակիցների թիվը; «Մնացած ամեն ինչ արվել է, կարծում եմ` լավ կդրսեւորենք եւ արդյունքներ կունենանք»,- ասաց Ա. Պետրոսյանը:
Տեղադրություն




























