Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը եւ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը, որով այն կոչ է անում Թուրքիային վերադարձնել քրիստոնեական եկեղեցիների գույքը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (Արեւմտյան տարածաշրջան) նախաձեռնությամբ կքննարկվեն հունվարի 29-ին, Գլենդել քաղաքի (Քալիֆորնիա նահանգ) Սբ. Մարիամ եկեղեցում նշանակված քաղաքային հատուկ հրապարակային հանդիպման ժամանակ:
Միջոցառման ժամանակ կնշվեն միջազգային ասպարեզում վերջին երկու հաղթանակները` կապված Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնելու հետ, այն է` ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից վերջերս ընդունված բանաձեւը, որը Թուրքիային կոչ է անում յուրացրած եկեղեցական գույքը վերադարձնել իրական սեփականատերերին եւ այս շաբաթ Ֆրանսիայի Սենատի ընդունած Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:




























