Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված, ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ազդեցությունը Հայաստանի համար 3 կգ-անոց էր` երեխայի տեսքով. Սարկոզի Ավետիսյան: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Հայաստանում ունենք շատ Համլետներ, բայց սա առաջին Սարկոզին էր: Սա նաեւ ցույց է տալիս քվեարկության կարեւորությունը Հայաստանի համար»,-ասաց նա:
Ապա անցնելով ավելի լուրջ ազդեցությունների, փորձագետը նշեց, որ այս քվեարկությունը ուժեղ մեսիջ էր Թուրքիային, որ ցեղասպանության ճանաչումը միջազգային շարժում է, որ չի կարելի կանգնեցնել:
«Ցեղասպանության ճանաչումն այսօր շատ ավելի ուժեղ է քան նախկինում: Թուրքիայի վրա մեծ ճնշում էր: Ֆրանսիայի Սենատի քվեարկության օրը շատ կարեւոր էր, քանի որ քվեարկությունը տեղի ունեցավ Դինքի սպանության տարելիցից օրեր անց: Սա ցույց է տալիս, թե ինչպես կփոխվի Թուրքիան»,- ընդգծեց Ռ. Կիրակոսյանը:
«3-րդ զարգացումը կապված է ԵՄ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների հետ: Սա շատ լավ առիթ էր Ֆրանսիայի համար` վնասելու Թուրքիայի դիմումը Եվրամիությանը: Թուրքիան ստիպված է հայացքն ուղղել արեւելք: Օրինակ ավելի շուտ վերադառնալ ֆուտբոլային քաղաքականությանը, հարաբերությունների կարգավորմանը»,-ասաց նա:
Փորձագետի ներկայացմամբ, 4-րդ զարգացումն այն էր, որ Ֆրանսիայի Սենատի այդ որոշմանը Թուրքիայի արձագանքն ավելի ուժգնացրեց ցեղասպանության մասին խոսակցությունները:




























