Բելուջիստան նահանգի հարավ-արևմուտքում գտնվող Քվետա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ զոհվել է, 32-ը՝ վիրավորվել, հաղորդում է «Dawn» թերթը՝ հղում անելով նահանգի առողջապահության վարչությանը։

Ինչպես նշել են գերատեսչությունում, միջադեպի կապակցությամբ Քվետտայի բժշկական հաստատությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։

Geo TV հեռուստաալիքը, հղում անելով ուժային կառույցների աղբյուրներին, հայտնում է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ «Ֆիտնա ալ-Քհավարիջ» խմբավորումից (նախկինում հայտնի էր որպես «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան», կամ «Պակիստանի թալիբների շարժում»)։